Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով

Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով

Սլովակիայում մեկնարկել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով հանրաքվեն, հայտնում է TA-3 հեռուստաալիքը։ Քաղաքացիները քվեարկում են նաև Ֆիցոյի կառավարության կողմից լուծարված հատուկ դատախազության և հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության վերականգնման օգտին։

​Գործընթացը նախաձեռնել է լիբերալ արտախորհրդարանական «Դեմոկրատներ» կուսակցությունը՝ հավաքելով պահանջվող 350 հազար ստորագրությունը։ Հանրաքվեի արդյունքները վավեր կճանաչվեն միայն 50%-ից բարձր մասնակցության դեպքում։

​Այս պահին, սակայն, գրանցվում է ընտրողների խիստ ցածր ակտիվություն։ Ըստ Ipsos-ի հարցումների՝ հանրաքվեն տապալման եզրին է, քանի որ քվեարկելու իրավունք ունեցող սլովակների 73,5%-ը մտադիր է անտեսել այն։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment