
Սանկտ Պետերբուրգը այսօր առավոտյան ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակմանը, հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը։
«Հակաօդային պաշտպանության համակարգերը գործում են։ Համաձայն օպերատիվ շտաբի առաջարկությունների՝ ես խնդրում եմ Սանկտ Պետերբուրգի բնակիչներին մնալ իրենց տներում և դուրս չգալ մինչև անօդաչու թռչող սարքերի մասին տագնապի վերացումը», – գրել է նա։
Բեգլովը զգուշացրել է, որ քաղաքում հնարավոր են բջջային ինտերնետի խափանումներ։
Ավելի ուշ նահանգապետը հայտնել է, որ հարձակման ժամանակ հարված է հասցվել նավթային տերմինալին, սակայն զոհեր չկան։