Ղազախստանը որպես օգնություն Ռուսաստանին կմատակարաի 50 հազար տոննա Аи-92 եւ Аи-95 տեսակի բենզին։
Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Վառելիքը կվերցվի Պավլոդարի նավթաքիմիական գործարանից եւ «Կոնդեսատ» նավթավերամշակման գործարանից։ 50 հազար տոննան՝ աննշան ծավալ է Ռուսաստանի սպառման համար, սակայն ղազախական շուկայի վրա կարող է լուրջ ազդեցություն ունենալ։
Մատակարարման հետ կապված սկզբունքային համաձայնությունը Մոսկվայի եւ Աստանայի միջեւ արդեն ձեռք բերվել է։