ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանը 6 ավիառումբ է նետել Սումիի կենտրոնի ուղղությամբ. կան զոհեր և վիրավորներ

Ռուսաստանը ավիառումբերով հարվածել է Սումիի կենտրոնին: Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ Սումիի կենտրոնական փողոցներից մեկին ռուսական ավիառումբի հարվածելու պատճառով առնվազն երեք մարդ է զոհվել։

Ռուսաստանը նվազագույնը 6 ավիառումբ է նետել Սումիի կենտրոնի ուղղությամբ։ Արձանագրվել են հարվածներ բնակելի թաղամասին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով վնասներ են կրել մոտ 15 մասնավոր տներ։

«Հարվածի էպիկենտրոնում բազմաբնակարան շենք է, խանութ և ճանապարհ։ Տեղում շատ մարդիկ կային։ Երեխաներ», — հայտնել է Սումիի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը։

Մարզային ռազմական վարչակազմի ղեկավարի ներկայացրած տվյալներով՝ 79-ամյա կինը ծանր վիրավորում է ստացել և տեղում մահացել։ Բացի այդ, 13-ամյա երեխան գտնվում է ծանր վիճակում։

Հաղորդվում է, որ ավիառումբի հարվածի հետևանքով 27 մարդ է տուժել, այդ թվում՝ յոթ երեխա, կան նաև զոհեր, որոնց թվում երեխա: 

Leave a Comment