
Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դպրոցներում անհետանում են Արցախյան ազատամարտի մասնակիցների հուշանկյունները, Երևան քաղաքի պատերից քերում են Կյաժի և այլ հերոսների պատկերները։
ՀՀ նախագահի ընդունելության սրահից անէացել է կամ հեռացվել է Արարատ լեռան նկարը։ Համոզված եմ, որ եթե պաշտոնապես դիմենք պատասխանելու են, որ այն ռեստավրացիայի է կամ ինչ-որ ցուցահանդեսի է տրամադրված և այլն, և այլն։
Նախագահականի դատարկ պատերը շատ խորհրդանշական են, որովհետև ծամծմված իրական Հայաստանի գաղափարախոսությունը սին է և անցողիկ, իսկ Բիբլիական լեռը՝ հավերժ և անառիկ։
Հիմա հռետորական հարցադրում իշխանական էլիտային, «Եթե Մասիսին ու Սիսը լինեին ՀՀ տարածքում, այն նույնկերպ ապամոնտաժելո՞ւ էիք Թուրքիայի պահանջով»»:
Աղբյուրը` Արեգ Սավգուլյան