ԶՊՄԿ. Կայուն էներգիա և հոգատարություն Սյունիքի ազդակիր բնակավայրերին

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) համար սոցիալական պատասխանատվությունն ամենօրյա հոգատարություն է Սյունիքի և սյունեցու հանդեպ։ 2024-ին մեկնարկած էներգետիկ նախագծով ազդակիր բնակավայրերն անցնում են էկոլոգիապես մաքուր և խնայողական տեխնոլոգիաների։ 

Իրականացված աշխատանքները՝ թվերով 

273 արևային ֆոտովոլտային կայան և 227 արևային ջրատաքացուցիչ՝ Սյունիք, Սզնակ, Դիցմայրի, Խորձոր և Բարգուշատ բնակավայրերում։ 

51 արևային ջրատաքացուցիչ՝ Արծվանիկ, Սևաքար, Չափնի, Աճանան և Ըրկենանց գյուղերի բազմազավակ ընտանիքների համար։ 

Նախագծի բյուջեն 

ԶՊՄԿ-ն այս ռազմավարական ծրագրերի համար հատկացրել է ավելի քան 227 միլիոն դրամ։ 

Ի՞նչ տվեց ծրագիրը բնակիչներին 

Ֆինանսական խնայողություն. Էականորեն նվազել են կոմունալ ծախսերը: 

Leave a Comment