
Վիեննայում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով քաղաքի վրա բարձրացել է սև ծխի հսկայական ամպ։ Այս մասին հայտնում է Heute թերթը։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ այրվում է պահեստ, որը գտնվում է Դոնաուշտադտ շրջանում։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական ծառայության աշխատակիցները, նշվում է հրապարակման մեջ։
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ տուժածներ չկան։