Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային հատվածում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա մեկ տուժած, հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ըստ հրապարակիման՝ փրկարար ծառայության Լոռու մարզային կենտրոն հուլիսի 3-ին, ժամը 17։00-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն։
Նշում է, որ պայթյունը, նախնական տվյալներով, տեղի է ունեցել գազալցակայանի պահեստային մասում, ինչի հետևանքով կա մեկ տուժած։ Ըստ ՆԳՆ-ի՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով, իսկ հրշեջ փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքները։
