
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը հեռացվել է «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին ելույթ ունեցողների ցանկից։
Ավելի վաղ ցուցահանդեսի պաշտոնական կայքում Փաշինյանի անունը ներառվել էր ելույթ ունեցողների ցանկում՝ Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի վարչապետների անունների հետ միասին, սակայն նրանց անունները նույնպես հանվել են։
Հիշեցնենք՝ մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին, որ Փաշինյանը մասնակցելու է «Իննոպրոմ 2026»-ին, որը կայանալու է հուլիսի 6-9-ը՝ Եկատերինբուրգում։

