
«Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը և այլ ընդդիմադիր լիդերներ պետք է նստեն։ Հիմա դուք քննում եք Սամվել Կարապետյանի գործը։ Երբ լսում եք վարչապետի այս հայտարարությունը, ինչպե՞ս եք ընկալում, սա ուղիղ ճնշում չէ՞ ձեր նկատմամբ»,- լրագրողը հարց ուղղեց դատավոր Վահե Դոլմազյանին։
«Երկրի ղեկավարը տարբեր հանգամանքներով պայմանավորված կարող է տարբեր հայտարարություններ անել, նա չի հրահանգում։ Յուրաքանչյուր դատավոր կոնկրետ գործը քննում է՝ կոնկրետ հանգամանքները, քրեադատավարական իրադրությունը հաշվի առնելով»,- ի պատասխան նշեց Դոլմազյանը։ Լրագրողի դիտարկմանը, թե արդյոք մտահոգություն չունի, որ եթե Կարապետյանին չնստեցնի, իր նկատմամբ քրեական պրոցեսներ, ճնշումներ կլինեն, դատավորը պատասխանեց․ «Ոչ»։