Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը «եվրոպական մկան թակարդում» անվճար չի լինելու. Սլուցկի


Քաղաքականություն


Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը «եվրոպական մկան թակարդում» անվճար չի լինելու, հայտնել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին՝ մեկնաբանելով հայկական արտահանման 80 տոկոսի համար միության երկրներ մաքսատուրքերը չեղարկելու ԵՄ ծրագրերը։

 «Հիմա ճշմարտության այն պահն է, երբ Հայաստանի ղեկավարությունը պետք է իրականում գիտակցի՝ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու», – թելեգրամյան իր ալիքում գրել է Սլուցկին։

Հիշեցնենք՝ երեկ  Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում հայտարարել է, որ ԵՄ-ը նախատեսում է չեղարկել միության երկրներ հայկական արտահանման 80 տոկոսի մաքսատուրքերը։ Նրա կարծիքով՝ այս մեխանիզմը Եվրոպայի դռները կբացի Հայաստանի թարմ գյուղատնտեսական արտադրանքի, բանջարեղենի, մրգերի և օրգանական արտադրանքի գրեթե 99 տոկոսի, ինչպես նաև ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների արտահանման 90 տոկոսի համար։


Leave a Comment