Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։
🟨 Օրենսդրական փոփոխություններով՝ ԱԺ ընտրությունների և հանրաքվեների ժամանակ քվեարկելու հնարավորություն ունենան միայն ՀՀ այն քաղաքացիները, որոնք մշտապես բնակվել են երկրում 730 օրից 366 օրվա ընթացքում՝ ընտրություններից 48 օր առաջ։
Փոփոխություններ կատարելու մասին նախագծի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Մանավազյանը, Հասմիկ Հակոբյանը և Արուսյակ Ջուլհակյանը:
Օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:
