Ռուսաստանը Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկել ցորենի նոր խմբաքանակ՝ 976 տոննա

Ռուսաստանը Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան է արտահանել հացահատիկի հերթական խմբաքանակը։ Այս մասին հաղորդում է «ԱզերԹաջ» պետական լրատվական գործակալությունը։

Ըստ գործակալության տվյալների՝ Հայաստան ուղարկված բեռը կազմում է 976 տոննա ցորեն։

Նշվում է, որ սա ռուսական հացահատիկի արդեն երկրորդ խմբաքանակն է վերջին օրերին։ Նախորդ անգամ՝ հունիսի 28-ին, Ադրբեջանի տարածքով Հայաստան էր տեղափոխվել 770 տոննա ռուսական ցորեն։

Leave a Comment