
Պակիստանի հարավ-արևմուտքում ավտոբուսի՝ ձորն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել, ևս 8-ը վիրավորվել։ Այս մասին հայտնում է Dawn-ը՝ հղում կատարելով պաշտոնյաներին։
Ինչպես լրատվամիջոցին հայտնել են ոստիկանությունում, 36 ուղևորներով ավտոբուսը դուրս էր եկել Քվետտա քաղաքից և ուղևորվում էր Փեշավար։ Ճանապարհին նրանց էին միացել նաև խափանված ավտոբուսից ուղևորներ: Քիչ անց տրանսպորտային միջոցն ընկել է ձորը։
Հետաքննություն է ընթանում՝ վթարի հստակ պատճառը պարզելու համար։