Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու «Ինպրոմ-2026» ցուցահանդեսին

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան՝ մասնակցելու «Ինպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին, որը կկայանա հուլիսի 6–9-ը Եկատերինբուրգում։

Վարչապետը միջոցառման շրջանակում հանդես կգա ելույթով։ Ֆորումին մասնակցելու են նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը, Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը և Ղրղզստանի վարչապետ Ադիլբեկ Կասիմալիևը։

Այս տարվա ցուցահանդեսի հիմնական թեման է՝ «Արդյունաբերություն 360․ արտադրություն առանց սահմանների»։

Leave a Comment