12:00 Լուրերը մեկ տողով. Բեգլարյանի կալանքը երկարացվեց, Եվրոպյում շոգի հետևենաքով կան հազարավոր զոհեր

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

• Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կալանքը երկարացվել է ևս երկու ամսով, իսկ պաշտպանությունը որոշումը պատրաստվում է բողոքարկել։ 

• Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Թուրքիայի հատուկ ներկայացուցչի շնորհավորանքը քաղաքական ենթատեքստ չունի՝ այն համեմատելով այլ երկրների ղեկավարների շնորհավորանքների հետ։ 

• ՊԵԿ-ն առաջարկում է խստացնել առցանց խաղերի վերահսկողությունը՝ սահմանափակելով չլիցենզավորված հարթակների հասանելիությունը, գովազդն ու ֆինանսական փոխանցումները։ 

•  Մոլդովայի վարչապետ Ալեքսանդր Մունտյանուն հայտարարել է հրաժարականի մասին՝ պատճառաբանելով, որ այլևս չի կարող աշխատել իր սկզբունքներին համապատասխան։ 

•  Ֆրանսիայում անոմալ շոգի հետևանքով մեկ շաբաթում մահացել է ավելի քան 2 հազար մարդ, իսկ երկրում գրանցվել են ռեկորդային բարձր ջերմաստիճաններ։ 

•  Մոնակոյի իշխանությունները պարզել են հունիսի 29-ի պայթյունը կազմակերպելու մեջ կասկածվող անձի ինքնությունը, որը, ըստ տեղեկությունների, Ուկրաինայի քաղաքացի է։ 

•  Ուկրաինայի հրթիռային հարվածից Բելգորոդում զոհվել է մեկ մարդ, վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքները, իսկ Ռուսաստանը հայտարարել է պատասխան զանգվածային հարվածների մասին։ 

• ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, որ կանխել է Պյատիգորսկի երկաթուղային կայարանում նախատեսված ահաբեկչական հարձակումը և ձերբակալել կասկածյալին։

Leave a Comment