Անկախության օրվա կապակցությամբ Ալեքսանդր Լուկաշենկոյին ուղղված նամակում Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի և Բելառուսի միջև ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել և խորանալ՝ ի շահ երկու երկրների բարեկամ ժողովուրդների։
Իլհամ Ալիևը նշել է, որ Բաքվի և Մինսկի միջև հարաբերությունները բնութագրվում են փոխըմբռնման և սերտ համագործակցության բարձր մակարդակով։ Նա ընդգծել է, որ ժողովուրդների միջև բարեկամության և փոխադարձ աջակցության ամուր ավանդույթները, ինչպես նաև ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների հաջող իրականացումը, միջպետական կապերին հաղորդում են որակապես նոր բովանդակություն և նպաստում են երկկողմ համագործակցության ամրապնդմանը լայն շրջանակում։
