ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ճեպազրույցում անդրադարձել է այն խոսակցություններին, որ խոսում են՝ «քանի որ Ռուբինյանը բանակցողն է Թուրքիայի հետ, ընտրել են ԱԺ նախագահի թեկնածու՝ որպես ժեստ Թուրքիային»։
«Ես ուզում եմ ձեզ նախ տեղեկացնել, որ Ազգային ժողովի նախագահի թեկնածու եմ ընտրվել, և ընտրվելու դեպքում, ակնհայտորեն ես չեմ շարունակելու Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ լինելը, հետևաբար այն իրենց կոնսպիրոլոգիայի մի 90%-ը միանգամից փլվում է», – նշել է Ռուբեն Ռուբինյանը։
Նրա խոսքով՝ դա անհարգալից վերաբերմունք է Հայաստանի ժողովրդի հանդեպ, որովհետև ՀՀ-ում բոլոր պաշտոնները, միջնորդավորված, բայց ընտրվում են ՀՀ ժողովրդի կողմից։
