Նման խոսակցություններ եղել են նաև ուղիղ 5 տարի առաջ․ Ռուբինյան

Նման խոսակցություններ եղել են նաև ուղիղ 5 տարի առաջ․ Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը անդրադարձել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի շնորհավորանքին՝ նշելով, որ նույն կերպ շնորհավորանք է ստացել Ռուսաստանից։

«Իմ գործընկերը ինձ գրեց, շնորհավորեց։ Կամ, ասենք, ընտրությունների գիշերը Վրաստանի վարչապետը շնորհավորեց Փաշինյանին։ Ինչ, Վրաստանի վարչապետի հրահանգո՞վ է վարչապետ Փաշինյանը հաղթել ընտրություններում»,- ասել է Ռուբինյանը։

Նա նշել է, որ նման խոսակցություններ եղել են նաև ուղիղ 5 տարի առաջ․ «Երբ Սերժ Սարգսյանի խմբակցությունը եկավ, երբ ես ԱԺ փոխնախագահի թեկնածու էի, էլի եկավ և այդ տխմար հարցերը սկսեցին տալ»,- շեշտել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment