
Կիևում՝ ռուսական հարվածների հետևանքով ավերված բնակելի շենքի փլատակներից դուրս են բերվել ևս երեք մարմիններ, հայտնում են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Այսպիսով՝ զոհերի թիվը հասել է 30-ի։ Նշվում է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը հուլիսի 2-ի գիշերը Կիևի ուղղությամբ իրականացրել է լայնածավալ հարված՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։ Վնասներ են արձանագրվել մայրաքաղաքի բոլոր շրջաններում։