10:00 Լուրերը մեկ տողով. Խուզարկություններ, դատարանի որոշումներ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

•  «Մայր Հայաստան» շարժման վարչության անդամ Երվանդ Բոզոյանը հրավիրվել է հարցաքննության՝ իր բնակարանում իրականացված խուզարկությունից հետո։ 

•  Հակակոռուպցիոն դատարանը մեկ ամսով երկարաձգել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը։ 

•  Կառավարությունը հուլիսին շարունակելու և ընդլայնելու է արտահանման աջակցության ծրագիրը՝ փոխհատուցում տրամադրելով նաև նոր ապրանքատեսակների արտահանողներին։ 

•  Գյումրիում քննարկվում են քաղաքական նոր զարգացումներ, որոնց արդյունքում քաղաքը կարող է ունենալ առաջին կին քաղաքապետի պաշտոնակատար։ 

•  Այսօր Հայաստանում սպասվում է ամենաբարձր ջերմաստիճանը, իսկ երեկոյան հանրապետություն կներթափանցեն ավելի սառը օդային հոսանքներ։ 

•  Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել, իսկ օդի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև +44°C-ի։ 

•  Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում գրեթե հասել է իր հիմնական նպատակներին և չի ցանկանում նոր պատերազմ։ 

 • The New York Times-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն մտահոգված էր, որ Իսրայելը կարող էր թիրախավորել Իրանի բարձրաստիճան բանակցողներին բանակցությունների ընթացքում։ 

•  Եվրոպական հանձնաժողովը սեպտեմբերին կարող է ներկայացնել նախաձեռնություն, որը կսահմանափակի երեխաների մուտքը սոցիալական ցանցեր ամբողջ ԵՄ-ում։

Leave a Comment