Կինը կրակել և սպանել է 62-ամյա տղամարդուն՝ մեքենայի կայանման վեճի պատճառով


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում Walmart խանութի կայանատեղիում տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ. կինը կրակել և սպանել է տղամարդու։ Այս մասին հայտնել է Բրովարդ շրջանի շերիֆի գրասենյակը, հաղորդում է Past.am-ը՝ հղում անելով  KP.RU-ին։

Դեպքը տեղի է ունեցել Ֆորտ Լոդերդեյլի շրջանում։ Ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում հայտնաբերել են 62-ամյա Բարտ ԴիԳուգլիելմոյին՝ հրազենային վնասվածքով։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Իրավապահների տվյալներով՝ զոհը ԱՄՆ բանակի վետերան էր։ Կրակ արձակած կինը հայտարարել է, որ գործել է ինքնապաշտպանության նպատակով։

Ամերիկյան լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը մոտենում խանութի մոտ գտնվող միակ ազատ կայանատեղիում կանգնած կնոջը, որից հետո վերջինս կրակում է նրա ուղղությամբ։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment