Արմեն Աշոտյանի բանտային կալանքը մեկ ամսով երկարաձգվել է

Արմեն Աշոտյանի բանտային կալանքը մեկ ամսով երկարաձգվել է։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Փաստաբանի խոսքով՝ դատարանի որոշումն ունի քաղաքական ենթատեքստ, և պաշտպանական կողմը պատրաստվում է այն բողոքարկել։

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և նախկին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին ու նրա որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին օժանդակելու մեջ՝ օտարման ոչ ենթակա գույքի ձեռքբերման գործով։

Աշոտյանը կալանավորվել է հունիսի 5-ին։

Leave a Comment