Իջևանից 14 կմ հյուսիս 2.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել



Ուշադրության կենտրոնում


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի տարածքում՝ Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս, 2.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից։

Երկրաշարժը գրանցվել է հուլիսի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 19։05-ին, Գրինվիչի ժամանակով՝ ժամը 15։05-ին։

Ստորգետնյա ցնցման աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 41.00⁰ և արևելյան երկայնության 45.16⁰։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ։

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Իջևան քաղաքում, Աչաջուր, Խաշթառակ և Սևքար գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment