Խուզարկություն է ընթանում քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանում

Իրավապահները խուզարկում են քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանը։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:

«Վաղ առավոտյան Քննչական կոմիտեի աշխատակիցները ներխուժել են քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանի բնակարան։ Այս պահին խուզարկություն է ընթանում քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման և նույնանուն կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում»,- հայտնել է Սուքիասյանը։

Թե ինչ քրեական վարույթի շրջանակում է իրականացվում խուզարկությունը և ինչ իրավական հիմքերով, դեռևս պաշտոնապես չի հաղորդվում։

լուսանկարը՝ zham.am–ի

 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment