Դերենիկ Մալխասյանը նկատում է. «Ուրսուլա ֆոն դեր Լեյեն ու եվրաչինովնիկները ուղիղ պատասխանատվություն են կրում Հայաստանում մոլեգնող քաղաքական բռնաճնշումների, քաղբանտարկյալների, դեմոկրատական արժեքների ոտնահարման ու ոչ լեգիտիմ իշխանության ձևավորման համար: «Մայր Հայաստանն» ու Հայաքվեն միասնական բողոքի ձայն էին բարձրացրել ընդդեմ եվրաչինովնիկների երկակի ստանդարտների, նրանց կողմից Հայաստանում բռնապետական ռեժիմին խրախուսելուն ու աջակցելուն: Նրանք հավասար պատասխանատվություն են կրում Հայաստանում տեղի ունեցող հակասահմանադրական այլանդակությունների համար:
Ուրսուլաները խոսում են ժողովրդավարական արժեքներից, բայց զբաղված են տեղական նշանակության ավտորիտար բռնապետներ բուծելով:
Ազատություն Անդրանիկ Թևանյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»: