Ձերբակալել են Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին. Նարեկ Կարապետյան





Այսօր ձերբակալվել է զինվորական Էդիկ Մալոյանը:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը գրում է. «Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականն է, Էդիկ Մալոյանը:

Մարտական Խաչ 1 ին աստիճան:

2020 թ. պատերազմից հետո սահմանազատման ժամանակ, երբ ադրբեջանցի հրամանատարը անհարգալից է վարվում մեր զինվորի նկատմամբ, Մալոյանը բոլորի ներկայությամբ ծեծում է ադրբեջանցի հրամանատարին, որի համար հայ հրամանատարության կողմից հեռացվում է բանակից:

Այսօր նրան ձերբակալել են Ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար:

Հպարտ եմ որ այսպիսի տղաներ են մեր կողքին, մենք էլ կլինենք իրենց կողքին»։ 



Leave a Comment