
Միջուկային զենքի տեղակայման արգելքի վերացումից հետո Ֆինլանդիան «ավելացվել է Ռուսաստանի միջուկային թիրախների ցանկում», սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Ուրախացի՛ր, Ֆինլանդիա, դու հասել ես անվտանգության ամենաբարձր մակարդակին», – ասվում էր գրառման մեջ։
Հուլիսի 1-ին Ֆինլանդիայում ուժի մեջ մտան «Ատոմային էներգիայի մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնք վերացնում էին երկրում միջուկային զենքի ներմուծման, արտադրության, պահպանման և օգտագործման արգելքը։
Ավելի վաղ ֆինն խորհրդարանականները մեծամասնությամբ ընդունել էին փոփոխությունները, իսկ հունիսի 26-ին Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հաստատել էր դրանք։
Մարտին Ստուբը նշել էր, որ Ֆինլանդիան շարունակում է հավատարիմ մնալ միջուկային զինաթափմանը, բայց պահպանում է միջուկային զենքի վերաբերյալ որոշումներ կայացնելու ինքնիշխան լիազորությունները։ Նա նաև նշել էր, որ երկիրը խաղաղ ժամանակներում միջուկային զենքի կարիք չունի։