4 տարի անց խոհրդավոր կերպով կորած աղջիկը հայտնվել է


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Զիմբաբվեի Ավոկա շրջանի 32-ամյա բնակիչ Բեռնար Մուտարան դատարանի առաջ է կանգնել՝ կնոջ նկատմամբ ծանր բռնություն գործադրելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Past.am՝ հղում անելով New York Post-ին։

Քննության տվյալներով՝ հունիսի 21-ին տղամարդը խանդի հողի վրա ծագած վիճաբանությունից հետո հարձակվել է իր 42-ամյա կնոջ վրա և նրան ծանր մարմնական վնասվածքներ հասցրել սուր կտրող առարկայով։

Տուժած կինը կարողացել է դիմել բժշկական օգնության և տեղափոխվել բուժհաստատություն։

Դատարանում մեղադրող Քարսոն Կունդիոնան հայտնել է, որ բժշկական փորձաքննությամբ հաստատվել է կնոջ ստացած վնասվածքների ծանրությունը։ Ներկայումս սպասվում է նաև դատաբժշկական վերջնական եզրակացությունը։

Մեղադրյալը կալանավորվել է մինչև հաջորդ դատական նիստը։ Գործը քննվում է ընտանեկան բռնության վերաբերյալ գործող օրենսդրության շրջանակում։

Դատարանը նշել է, որ նմանատիպ հանցագործությունները ենթակա են խիստ իրավական պատասխանատվության, իսկ գործի քննությունը շարունակվում է։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment