Հուլիսի 1-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ՝ Սևանավանք։
Այցին մասնակցել են նաև համայնքի ղեկավարության ներկայացուցիչները և ոլորտի պատասխանատու անձինք, ովքեր տեղում ներկայացրել են զբոսաշրջային միջավայրի ներկա վիճակը և առկա մարտահրավերները։
Աշխատանքային այցի ընթացքում քննարկվել են Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավմանն առնչվող հարցեր, զբոսաշրջային հոսքերի սպասարկման պայմանները, առկա ենթակառուցվածքները, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները։
Զբոսաշրջության կոմիտեն շարունակում է աշխատանքները Հայաստանի զբոսաշրջային ուղղությունների կայուն զարգացման, այցելուների փորձառության բարելավման և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։
