Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը

Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաան նշանակել է նոր խորհրդարանի վերջին 70 պատգամավորներին՝ ավարտին հասցնելով օրենսդիր մարմնի ձևավորումը։ 

Նշանակվածների թվում  կան 15 կանայք և 13 թեկնածու, ովքեր բանտարկված են եղել Բաշար Ասադի վարչակարգի օրոք։ Ընդհանուր առմամբ, պատգամավորական կազմում ներառված են գիտնականներ, փորձագետներ, հասարակական գործիչներ, ինչպես նաև քաղաքացիական պատերազմի զոհերի հարազատներ ու հալածանքներ վերապրած անձինք։ 

Խորհրդարանում ներկայացված են բոլոր 14 նահանգները, թեև Սուվեյդա նահանգում և հյուսիսային որոշ շրջաններում ընտրություններ դեռ չեն անցկացվել՝ անվտանգային իրավիճակի պատճառով։ 

Չնայած այս քայլին, քաղաքական վերլուծաբանները և հասարակական կազմակերպությունները քննադատում են ընտրական համակարգը՝ մտավախություն հայտնելով, որ նախագահի՝ մեկ երրորդին նշանակելու լիազորությունը թույլ կտա նրան գերակա դիրք ունենալ խորհրդարանում, ինչը վտանգում է օրենսդիր մարմնի անկախությունը։ 

Փորձագետների կարծիքով՝ Սիրիայի անցումային գործընթացը գտնվում է կրիտիկական փուլում, և խորհրդարանի առջև դրված են երկրի վերականգնման և իրավական համակարգի բարեփոխման բարդ խնդիրներ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment