Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 438-ի – armeniatoday.am

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա տենդի վերջին բռնկման սկզբից ի վեր մահացել է առնվազն 438 մարդ, հայտնել է «Ինտերֆաքսը»։

Վերջին տվյալներով՝ երկրում հաստատվել է էբոլա վիրուսով վարակման շուրջ 1400 դեպք։

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլայի բռնկման մասին հայտարարվել էր մայիսի կեսերին։ Հիվանդության էպիկենտրոնը երկրի արևելքում գտնվող Իտուրի նահանգն էր, այնուհետև վարակը տարածվել է հարևան Հյուսիսային Կիվու և Հարավային Կիվու նահանգներ, ինչպես նաև Ուգանդայի տարածք։

Ավելի վաղ հաղորդվել էր հիվանդության հետևանքով 360 մահվան դեպքի մասին։

Leave a Comment