Wildberries-ում ապրանքների մինչև 90%-ը կարող է թանկանալ

Ռուսական Wildberries մարքեթփլեյսը հուլիսի 7-ից ավելացնելու է վաճառողների համար սահմանված միջնորդավճարները։

Ռուսական խոշորագույն Wildberries մարքեթփլեյսը հուլիսի 7-ից բարձրացնում է վաճառողների համար նախատեսված միջնորդավճարները՝ պատճառաբանելով դա վառելիքի թանկացմամբ և լոգիստիկ ծախսերի աճով։ 

Միջնորդավճարների աճը կկազմի 5-ից 20 տոկոս՝ կախված առաքման մոդելից։ Փորձագետները կանխատեսում են, որ այս փոփոխությունները կհանգեցնեն մարքեթփլեյսում առկա ապրանքների մինչև 90 տոկոսի թանկացմանը, քանի որ վաճառողները ստիպված կլինեն լրացուցիչ ծախսերը փոխանցել սպառողներին։

Leave a Comment