
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականն է Էդիկ Մալոյանը: Մարտական Խաչ 1 ին աստիճան:
2020թ․ պատերազմից հետո սահմանազատման ժամանակ, երբ ադրբեջանցի հրամանատարը անհարգալից է վարվում մեր զինվորի նկատմամբ, Մալոյանը բոլորի ներկայությամբ ծեծում է ադրբեջանցի հրամանատարին, որի համար հայ հրամանատարության կողմից հեռացվում է բանակից:
Այսօր նրան ձերբակալել են «Ուժեղ Հայաստան»-ում ապրել ցանկանալու համար:
Հպարտ եմ, որ այսպիսի տղաներ են մեր կողքին, մենք էլ կլինենք իրենց կողքին»:
Աղբյուրը` Նարեկ Կարապետյան