Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը. ՀՖՖ – armeniatoday.am

Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի խաղարկության 2026/27 մրցաշրջանի նախնական փուլի հանդիպումները կկայանան Երևանում, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ 

Ֆեդերացիայի տվյալներով՝ մրցաշարի նախնական և հիմնական փուլերի վիճակահանությունը կկայանա հուլիսի 8-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում։

Նախնական փուլին կմասնակցեն UEFA-ի վարկանիշով 32 ամենացածր դիրքերում գտնվող ակումբները։ Դրանք կբաժանվեն 8 խմբի՝ յուրաքանչյուրում 4-ական թիմ։ Խմբային հանդիպումները կանցկացվեն մինի-մրցաշարի ձևաչափով՝ նախապես ընտրված ութ քաղաքներում, որոնցից մեկը Երևանն է։ Խմբերի հաղթողները կշարունակեն պայքարը հիմնական փուլում։

Նախնական փուլի հանդիպումները կկայանան օգոստոսի 25-30-ը, հիմնական փուլինը՝ հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ը։ Փլեյ-օֆֆ փուլը կմեկնարկի նոյեմբերի 4-ին, իսկ եզրափակիչ հանդիպումները նախատեսված են 2027 թվականի մայիսին։

Հայաստանը մրցաշարում կներկայացնի «Յունիսպորտ» ֆուտզալի ակումբը, որը 2025/26 մրցաշրջանում դարձել է Հայաստանի չեմպիոն՝ անպարտելի ավարտելով ինչպես Բարձրագույն խմբի առաջնությունը, այնպես էլ Հայաստանի գավաթի խաղարկությունը։

Leave a Comment