ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողի հարցին՝ թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն հնարավոր մրցակից է տեսել և դրա հետևանքով է նա այլևս ԱԺ նախագահ չի հանդիսանում, պատասխանել է կտրուկ և ծիծաղելով՝ «Գի՞ժ եք»։
Նա նաև նշել է, որ մշտապես աջակցել է վարչապետին և շարունակում է լինել նրա կողքին։
«Ես միշտ լինելու եմ Նիկոլ Փաշինյանի կողքին, կես քայլ հետ։ Այն պահին, երբ պետք լինեմ, ինքը շուռ կգա և ինձ կտեսնի։ Որևէ միտք չեմ ունեցել և չեմ կարծում, որ վարչապետի մտքով էլ նման բան անցած լինի»,– ասել է Սիմոնյանը։