Ալեն Սիմոնյանը պատգամավորի մանդատ չի վերցնի

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատգամավորական մանդատ չի վերցնելու։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց նա՝ նշելով, որ այդ հարցը քննարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և վարչության հետ։

Նշեց, որ նախևառաջ ուզում է մի փոքր հանգստանալ, անձնական կյանքի վրա կենտրոնանալ։

Հիշեցնում է, թե ամենաերկար պաշտոնավարած ԱԺ նախագահն է, և իրականում կարծում էր, թե շարունակելու է պաշտոնավարել որպես ԱԺ նախագահ, միաժամանակ, նեղսրտած չէ վարչության և կուսակցության որոշումից։ Հավելեց, որ Ռուբեն Ռուբինյանն ամենալավ թեկնածուն է, որը կարող է իրեն փոխարինել։

Ապագայի հետ կապված քննարկումներ դեռ չի ունեցել վարչապետի հետ, բայց վստահեցնում է, որ քաղաքականության մեջ իրեն պատկերացնում է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելու համատեքստում։

«Չեմ տեսնում ինձ առանց Նիկոլ Փաշինյանի որևիցե քաղաքական պրոցեսում»,- ասաց Սիմոնյանը։

Շեշտեց, որ կուսակցության ստեղծողներից է, քաղաքական թիմի մաս է, եթե նոր առաջարկ լինի, կքննարկի։

Leave a Comment