Բաց սահմանները կվերափոխեն ՀՀ տնտեսական ապագան, կխարսխեն աշխարհի ռազմավարական կարևոր խաչմերուկների առանցքում. ֆոն դեր Լայեն

Անցյալ տարի խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը պատմական իրադարձություն էր՝ ամենակարևոր քայլերից մեկը, որ այս տարածաշրջանը ձեռնարկել է վերջին տասնամյակների ընթացքում։ Այսօր Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Նույնը վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների շարունակական կարգավորմանը։ Այս որոշումները պահանջում էին քաղաքական խիզախություն և առաջնորդություն, և դրա պտուղները տպավորիչ կլինեն։

Բաց սահմանները կվերափոխեն Հայաստանի տնտեսական ապագան, կխարսխեն Հայաստանին աշխարհի ռազմավարական կարևոր խաչմերուկների առանցքում, և  մենք պատրաստ ենք միասին այս տեսլականը դարձնել իրականություն։ Մեր ֆինանսական գործընկերների հետ պատրաստ ենք ստորագրել ընդհուպ 2 միլիարդ եվրոյի ռազմավարական տրանսորտային կապուղիների, էներգետիկ կապուղիների և թվանշային պրոյեկտների համար ամբողջ Հարավային Կովկասում»,- ասաց եվրոպացի գործիչը։

Leave a Comment