Մենք երբեք խնդիր չենք դրել, չունենք և չենք դնի ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Փաշինյան

Մենք երբեք խնդիր չենք դրել, չունենք և չենք դնի ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում, այսօր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ երևանյան համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա հավաստմամբ՝ Հայաստանը գործում է սեփական շահերի շրջանակներում։

 «Բնականաբար, մենք միջազգային մեր ոչ մի գործընկերոջ շահերը չենք արհամարհում, բայց որևէ այլ գործընկերոջ շահերը չենք կարող ավելի բարձր դասել, քան ՀՀ շահեր։ Սա, կարծում եմ, տրամաբանական է  ցանկացած երկրի համար»,- ասաց Փաշինյանը։ 

Նա միաժամանակ նշեց, որ ՌԴ կառավարության ղեկավար Միշուստինի հետ երեկվա հեռախոսազրույցը տեղի է ունեցել իր նախաձեռնությամբ։
«Պայմանավորվել ենք, որ առաջիկայում ավելի մարամաս քննարկումներ կունենանք»,- ասաց Փաշինյանը։

Leave a Comment