Ալիևն ու Ֆոն դեր Լեյենը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը


Միջազգային


Թուրքական Haber Global հեռուստաալիքը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի Բաքու կատարած այցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նրա հանդիպմանը։

Նշվում է, որ երկու կողմերը քննարկել են Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունները։

Հանդիպման ժամանակ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը վստահություն է հայտնել Հարավային Կովկասի պայծառ ապագայի նկատմամբ։

«Մենք մանրամասն քննարկել ենք տարածաշրջանային անվտանգության հարցերը, մասնավորապես՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հաջողությամբ առաջխաղացող գործընթացը։ Անցյալ օգոստոսին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, նախագահ Թրամփի մասնակցությամբ, Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են համատեղ հռչակագիր։ Ցույց տալու համար, որ խաղաղությունը զգացվում է ոչ միայն թղթի վրա, այլև առօրյա կյանքում, մենք բազմաթիվ միակողմանի քայլեր ենք ձեռնարկել։ Ադրբեջանը վերացրել է իր տարածքով Հայաստան ապրանքների տարանցման բոլոր սահմանափակումները», – Ադրբեջանի նախագահի խոսքերն է մեջբերել հեռուստաալիքը։

Հաղորդագրության մեջ նաև հիշատակվում են նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների վերաբերյալ:


Leave a Comment