ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի վարչակազմը թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքը հայտնվի Չինաստանի վերահսկողության տակ։
«Եվ հիմա Չինաստանը փորձում է վերահսկողություն հաստատել Պանամայի ջրանցքի նկատմամբ։ Մենք դա թույլ չենք տա», – ասել է նա՝ ելույթ ունենալով Հյուսիսային Դակոտայում։
Ջրանցքին անդրադառնալով՝ նախագահը ափսոսանք է հայտնել, որ ԱՄՆ-ն այն նվիրել է Պանամային։
«Եվ նրանք մեծ գումարներ են վաստակել։ Որքա՜ն հիմարություն էր դա», – ընդգծել է Թրամփը։
«Դա մեր կառուցած ամենաթանկ բանն է։ Եվ ամենաեկամտաբերը», – հավելել է նա՝ անդրադառնալով Պանամայի ջրանցքին։
Թրամփը բազմիցս հայտարարել է Պանամայի ջրանցքի նկատմամբ ԱՄՆ վերահսկողությունը վերականգնելու իր մտադրության մասին։