Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրենք թույլ չեն տա Ռուսաստանին ճնշում գործադրել Հայաստանի վրա և կօժանդակեն երկրին:
Նա նշել է, որ հստակ գիտակցում են Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա գործադրվող ճնշումները՝ ԵՄ-ին չափից շատ չմոտենալու նպատակով: Ուրսուլա ֆոն դեր Լայենն ընդգծել է. «Ես այստեղ եմ աներկբա հայտարարելու, որ եթե Ռուսաստանը փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար, ԵՄ-ն կբացի դուռը հայկական արտադրատեսակների համար ԵՄ 450 միլիոնանոց սպառողների շուկայում: Մենք ուզում ենք սատարել մեր բարեկամներին խաղաղության պրոցեսում:
Մենք ուզում ենք նաև ներդրումներ անել փոխկապակցվածության ծրագրերի մեջ, որոնք կապում են ԵՄ-ն Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հետ: Եվ Հայաստանը, շնորհիվ իր աշխարհագրական դիրքի, կենսական դեր է խաղում: Մենք այժմ 200 մլն եվրո ենք տրամադրել, որը մինչև երկու միլիարդ կարող ենք լծակավորել»: