ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից: Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցի ժամանակ։
«Չեմ վերցնի մանդատը, չեմ գա ԱԺ՝ որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը։ Նախ և առաջ ուզում եմ մի քիչ հանգստանալ»,- ասել է նա։
Սիմոնյանն անհեթեթություն է անվանել լուրը, թե իրեն առաջարկվել է ՀՀ նախագահի պաշտոնը։
«ՀՀ-ն ունի մեկ նախագահ, ով իմ կողմից սիրված և հարգված է։ Այդ խոսակցություններն ուղղակի անհեթեթություն են»,- ընդգծել է նա։
Սիմոնյանի խոսքով՝ ապագա քաղաքական ծրագրերի վերաբերյալ դեռևս քննարկումներ չի ունեցել, սակայն վստահեցնում է, որ իր քաղաքական գործունեությունը պատկերացնում է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցության շրջանակում։
«Ոչ մի պաշտոն հավերժական չէ, և փառք Աստծո։ Ես շարունակելու եմ լինել ակտիվ քաղաքական գործիչ, քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում»,- ասել է նա։
