
«Ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդավարության ամրությունը»,- այս մասին Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Թավշյա հեղափոխության ոգին, որը դուք առաջնորդեցիք 2018 թվականին, կենդանի է և բարգավաճում է։ Հայաստանը շարունակում է ընթանալ ժողովրդավարության, բարեփոխումների, խաղաղության և Եվրոպայի հետ ավելի սերտ գործընկերության ուղով։ Ես եկել եմ ասելու, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել։ Երբ Հայաստանը մերձենում է ԵՄ հետ, նաև Հարավային Կովկասն է ավելի մերձենում», – նշել է նա։