«Ասում են՝ հանրային քննարկում է եղել․ այդ ո՞ր հանրային քննարկումների արդյունքում է, որ հապշտապ բերում են նախագիծը, երբ նախօրեին Հայաստանի հասարակական կյանքում (առնվազն վերջին տարիներին) ամենաակտիվ մասնակցությունն ունեցած հասարակական կազմակերպությունները միասնական հայտարարությամբ նշում են, որ այս նախագիծը հակասահմանադրական է։ Այս առումով, իրականում հանրության հետ կապ չունեցող և հանրության կարծիքը չլսող նախագծի օրակարգ բերվելն ու այս հապշտապողականությունը ուրիշ ձև չի կարելի բացատրել, քան քաղաքական հետին նպատակներով, որոնք առնչվելու են մեր հարյուր հազարավոր հայրենակիցներին, և վերջիններս զրկվելու են Հայաստանում ընտրությունների մասնակցելու հնարավորությունից»,- այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։