Դոհայում ԱՄՆ–ի և Իրանի միջնորդված բանակցություններում առաջընթաց է գրանցվել. Կատարի ԱԳՆ

Դոհայում ԱՄՆ–ի և Իրանի միջնորդված բանակցություններում առաջընթաց է գրանցվել. Կատարի ԱԳՆ


 

Sputnik. Կողմերը համաձայնել են շարունակել քննարկումները և ծրագրել հաջորդ հանդիպումը Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունից հետո։


 


Դոհայում կայացած ԱՄՆ-Իրան ոչ ուղիղ բանակցություններում առաջընթաց է գրանցվել։ Այս մասին Х սոցցանցում հայտնել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ-Անսարին։


 


Նրա խոսքով՝ նախօրեին Կատարի և Պակիստանի միջնորդները առանձին հանդիպումներ են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների հետ։ Կողմերը համաձայնել են շարունակել քննարկումները և ծրագրել հաջորդ հանդիպումը Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունից հետո։


 


Նշենք, որ ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքով զոհված Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունները նախատեսված են հուլիսի 4-9-ը։


 


Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր  ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:


 


Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել:


 


Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար:


 


 




Կարդացել են
53 անգամ

Leave a Comment