Եվրոպական հանձնաժողովի նախագահը ժամանեց Հայաստան – armeniatoday.am

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է Երևան, հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից: 

Ըստ հրապարակման՝ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Եվրոպական հանձնաժողովի նախագահի այցի շրջանակում տեղի է ունենալու հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով և ԶԼՄ-երի համար մամուլի ասուլիսով։

Leave a Comment