Ըստ «Ուկրաինսկայա պրավդայի»՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննարկում է 2026 թվականի աշնանը նախագահական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը՝ հիմնվելով վարկանիշների աճի վերաբերյալ փակ սոցիոլոգիական տվյալների վրա։
Կատարված հարցումները ցույց են տալիս, որ թեև առաջին փուլում Զելենսկին ավելի շատ ձայներ ունի, քան Վալերի Զալուժնին, սակայն երկրորդ փուլում «երկաթյա գեներալը» շրջանցում է նախագահին (37% ընդդեմ 32%-ի)։
Այս համատեքստում Զելենսկին Կիև է կանչել Միացյալ Թագավորությունոում երկրի դեսպան Զալուժնիին և ստացել նրա հաստատումը, որ վերջինս պատրաստվում է առաջադրվել ընտրություններում։
