Սուրեն Պապիկյանի հրամանով երկու գեներալ նոր պաշտոններ ստացան

ՀՀ պաշտպանության նախարար  Սուրեն Պապիկյանի հրամանով պաշտոնից ազատված երկու գեներալներ արդեն նոր  պաշտոններ են ստացել։

ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական, իսկ գեներալ-մայոր Արմեն Գյոզալյանը՝ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ։

Հիշեցնենք, որ նախորդ օրը Արմեն Գյոզալյանն ազատվել էր 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ Այդ պաշտոնում նրան փոխարինել է գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանը։

Միաժամանակ Ալբերտ Բաղդադյանն ազատվել էր ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից։ Նրա փոխարեն նշանակվել է գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը։

Leave a Comment