ՌԴ ՊՆ-ի հրատապ հայտարարությունը. Ուկրաինայի դեմ զանգվածային հարվածներ են սկսվել

Ռուսաստանի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումներին ի պատասխան՝ Ուկրաինայի դեմ զանգվածային հարվածներ են սկսվել։ Այս մասին հաղորդում է TASS-ը՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։

Գերատեսչության տվյալներով՝ հարվածները հասցվել են բարձր ճշգրտության հեռահար զենքերի միջոցով՝ օդից, ցամաքից և ծովից, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի հարվածով։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարձակումների հետևանքով վնասվել են Կիևի և Կիևի մարզի ռազմարդյունաբերական համալիրների և վառելիքաէներգետիկ օբյեկտները, ինչպես նաև Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Չերկասիի, Չեռնիգովի և Կիևի մարզերի ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները։

Գործակալությունը շեշտել է, որ հարվածները պատասխան էին Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ իրականացվող գործողություններին։

Leave a Comment